ՀՀ բնապահպանության նախարարությունն ամռանն ընդառաջ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք նվիրված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավորությանը, դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանը և միջոցներին: Նախաձեռնությունների թիրախային խմբերն են 1-ից մինչև 14 տարեկան երեխաները՝ հաշվի առնելով նրանց առավել բարձր խոցելիությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Այս նպատակով, պետություն-մասնավոր հատված (բիզնես) համագործակցության շրջանակներում, մասնակցային որոշմամբ պատրաստվել են 20 000 օրինակ տեղեկատվական պիտակներ, որոնք փոխանցվել են <<Ոսկե կար>>, <<Ալեքս տեքստիլ>> և <<Սաթենկար>> (Մելանտե) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ դրանք իրենց արտադրանքներին փակցնելու նպատակով: 4000 պիտակ փոխանցվել է <<Մանկան>> ՍՊԸ-ին՝ մանկական փափուկ խաղալիքներին փակցնելու համար:
Բացի այս, 2500 օրինակ նույնաբովանդակ էջանշաններ են տպագրվել, որոնցից 500-ը տրամադրվել են <<Բուկինիստ>>, <<Նոյյան տապան>> գրախանութներին և <<Թումանյան>> գրատանը, իսկ 2000 օրինակ Մշակույթի նախարարության օժանդակությամբ կտրամադրվի ՀՀ տարածքում գործող մանկական գրադարաններին:
Նույն նախաձեռնությունների շրջանակներում պատվիրվել են 1000 արևապաշտպան բանդանաներ՝ ՀՀ տարածքում գործող մանկատների մանկահասակ երեխաներին տրամադրելու նպատակով:
Տեղեկատվական պիտակներում և էջանշաններում ներառված տեղեկատվությունը, որը վերաբերում է օզոնային շերտի կարևորությանը, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարությանը և դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանն ու եղանակներին, մշակվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախաձեռնություններն իրականացվել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց