Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Գյումրու "Կումայրի" պատմական կենտրոնի փողոցների վերականգնում ենթածրագրի վերաբերյալ հանրային քննարկումներ

12-06-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունիսի 25-ին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանում տեղի կունենան  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Գյումրու "Կումայրի" պատմական կենտրոնի փողոցների վերականգնում ենթածրագրի  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):       
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68:

<
>