Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Կարևորվել է բնապահպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության մեծ ներուժի արդյունավետ օգտագործումը

12-06-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։
Ողջունելով դեսպանին՝ բնապահպանության նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը սակայն լիարժեք չի օգտագործվում և հայտնել Հայաստանի պատրաստակամությունը բարեկամական Իրանի հետ կիսվելու բնապահպանական առանձին խնդիրների` կլիմայի, բնապահպանական վճարների համակարգի ձևավորման ուղղությամբ  ունեցած փորձով։
  Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին կարևորել է ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։ 
  Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների սահմանին «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության աջակցությամբ  Հայաստան ազնվացեղ եղջերուի 3 առանձնյակի ներմուծման հաջողված աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի կողմից Իրանին կենդանիների մոնիթորինգի սարքեր տրամադրելու գործընթացին:
Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի ջրի որակին, մոնիթորինգի իրականացմանը,  արտանետումների աղբյուրների լիարժեք բացահայտմանը վերաբերող հարցեր:

<
>