Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները

06-06-2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է  Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին։
Դեսպանը տեղեկացրել է, որ հունիսի 6-ը Շվեդիայի տոնն է, և հրավիրել բնապահպանության նախարարին մասնակցելու տոնական միջոցառման շրջանակներում դեսպանատանը բացվող <<Առերեսում կլիմայի հետ>> խորագրով Հայաստանի ու Շվեդիայի երգիծանկարիչների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի նպատակը կլիմայի գլոբալ փոփոխության բարդ խնդիրը հանրամատչելի եղանակներով հասարակությանը ներկայացնելն է։
Հանդիպման ժամանակ քննարկվել են  բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հյուրի առաջարկով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության, փհէկ-երի գործունեության, հանքարդյունաբերության և անտառային ոլորտներում օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև բնապահպանական թույլտվությունների և լիցենզիաների՝ միասնական էլեկտրոնային եղանակով տրամադրման համակարգի ստեղծման ուղղությամբ կատարվող քայլերը։
  Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին։

<
>