Հանդիպում FAO-իներկայացուցչի հետ

06-06-2018

  ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հայաստանի ներկայացուցիչ Ռայմուն Յելեի հետ նախարար Էրիկ Գրիգորյանի ունեցած հանդիպմանը քննարկվել են  համագործակցության ներկա փուլին և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։  
 Ռայմուն Յելեն Բնապահպանության նախարարին՝ որպես «Կանաչ կլիմայի հիմնադրամի» լիազոր ազգային մարմնի ղեկավարի,  ներկայացրել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած ‹‹Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական  կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը հիմնադրամին ներկայացնելու գործընթացը։ Վերոհիշյալ ծրագրի  շրջանակներում նախատեսվում է Հայաստանում տնկել 4700 հեկտար անտառ։
 

<
>