Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Բնապահպանի օրը՝ <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցում

06-06-2018

   Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց։ Բնապահպանական գերատեսչությունից ներկա են եղել նաև նորանշանակ նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը և Խաչիկ Հակոբյանը: Տոնական միջոցառմանը մասնակցել են արգելոցի հարակից համայնքների բնակիչները, մշակույթի օջախների և գեղարվեստի դպրոցի սաները։ Բնապահպանության նախարարը և մարզպետն այցելել են նաև նախորդ տարի բռնկված հրդեհից տուժած և այսօր արդեն ինքնավերականգնվող տարածքներ։ 
   Նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հացերին, նշել է, որ մեծ խորհուրդ ունի բնապահպանների գլխավոր տոնին  Խոսրովի անտառ այցելելը, որտեղ առկա է  Կովկասի հարուստ կենսաբազմազանության մոտ 50 տոկոսը։ Նախարարը նշել է, որ  պետական արգելոցում իր ներկայությունը նպատակ ունի հասարակությանն ուղերձ հղելու, որպեսզի ավելի հաճախ այցելեն մեր երկրի բնության գեղատեսիլ վայրերը, որոնք համաշխարհային նշանակության բնության ժառանգություններ են և լիարժեք ճանաչեն մեր հրաշալի երկրը՝ նպաստելով նաև տեղի բնաշխարհի արժեքավոր վայրերի ճանաչելիության բարձրացմանն ամբողջ աշխարհում։
Հյուրերը <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց>> ՊՈԱԿ-ի տնօերն Հրաչյա Հովակիմյանի ուղեկցությամբ եղել են նաև թանգարանում, որտեղ ծանոթացել են արգելոցի հարուստ կենդանական և բուսական աշխարհի ցուցանմուշներին։ Թանգարանի գիտական ուսումնասիրությունների պահոցում ներկաներին ցուցադրվել է ամենահին՝ 90 տարվա ցուցանմուշը, որը վերցվել է 1928 թվականին։

<
>