Բնապահպանի օրը «Դիլիջան» ազգային պարկում

06-06-2018

Բնապահպանի օրվա առթիվ «Դիլիջան» ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի աշխատակիցները  «Կենու պուրակ» արգելոցում Հաղարծին դպրոցի թվով 22 աշակերտների համար անցկացվեց  բնապահպանական դասընթաց և արշավ: Աշակերտները ծանոթացան «Կենու պուրակ» արգելոցին, արահետների գծանշումներին և նրանց նշանակությանը,  տեղադրված ցուցանակներին, առանց քարտեզի և կողմնացույցի տեղանքում կողմնորոշվելու ձևերին, ծանոթացան վրանների տեղադրման և հավաքման հմտություններին,  «Դիլիջան» ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհին: Միևնույն ժամանակ  «Դիլիջան» ազգային պարկի բոլոր տեղամասերում աշխատակիցների կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ:

<
>