Բնապահպանի օրը նախարարության ՊՈԱԿ-ներում

05-06-2018

ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին` <<Բնապահպանի  օրվա>>  առթիվ  կազմակերպել է բնապահպանական միջոցառումների շարք։ Միջոցառումներ են տեղի ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող հատուկ պահպանվող տարածքներում․
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում իրականացվել են տարածքի մաքրման աշխատանքներ և դիտարկումներ:

««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում իրականացվել են անտառմաքրման աշխատանքներ և էկոկրթական՝ ճանաչողական դասընթաց նախադպրոցական տարիքի երեխաների համար: 


«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում  կազմակերպվել է «Բնության գույները» խորագրով միջոցառում: 
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նկարչուհի Անահիտ Խաչատրյանի բնապահպանական թեմատիկ լուսանկարները և «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի աշխատանքները:
 Երաժշտական կատարումներով հանդես են եկել  «Սոլո վոկալ» ստուդիայի սաները:

<
>