Այսօր նշվում է Բնապահպանի օրը

05-06-2018

Հունիսի 5-ին Բնապահպանության նախարարությունում նշվել է Բնապահպանի օրը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ:  Բնապահպանության բնագավառում իրականացված բարեխիղճ աշխատանքի համար նախարարի հրամանագրով ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով։

Հունիսի 5-ին Երկիր մոլորակի բնակիչները նշում են Բնապահպանության օրը. 1972թ.-ին ՄԱԿ-ի վեհաժողովի 27-րդ նստաշրջանում այս օրը հռչակվեց Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օր:  Հայաստանի Հանրապետությունը, 1992 թ. անդամակցելով ՄԱԿ-ին, միացավ այս նախաձեռնությանը: Իսկ 2004թ որոշում ընդունվեց հունիսի 5-ը նշել որպես Բնապահպանի օր:

<
>