Վարչապետը ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք

16-05-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ բնապահպանության  նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանին: 

 Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին՝ բնապահպանության ոլորտում ունեցած ներդրման համար և նորանշանակ նախարարին մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հատնելով, որ բոլորը մեկ թիմի կարգավիճակում կծառայեն Հայաստանի Հանրապետությանը և քաղաքացիներին։ «Բնապահպանության ոլորտում մենք լրջագույն խնդիրներ ունենք, և պետք է դրանք լուծելու արդյունավետ ուղիներ գտնենք,- շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և կարևորել համապատասխան որոշումների ընդունման գործընթացում հանրության կարծիքի դիտարկումը և աջակցության ստացումը։
  Նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պատասխանատու ոլորտի ղեկավարումն իրեն վստահելու համար։  
  Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար, շնորհավորել  բնապահպանության նորանշանակ նախարարին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ և համակարգի պրոֆեսիոնալ և մարդկային բարձր որակներով օժտված աշխատակիցների գործունեությամբ հնարավոր կլինի բնապահպանության ոլորտում արձանագրել նոր ձեռքբերումներ: 

<
>