Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր
ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար

15-05-2018

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական Կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:

Ծրագիր`

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No`

BMZ-N 2009.6657.2

Ֆինանսավորում`

KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա

Դրամաշնորհ տրամադրող`

ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ծրագրի իրականցնող մարմին) և ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը

Պայմանագիր`

Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման

 

Հայտարարության սկիզբ`

Մայիսի 15, 2018

Փաթեթների ներկայացնելու վերջնաժամկետ

Հունիսի 15, 2018, 18:00

Փաթեթների ներկայացման ձևը`

Փաթեթները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակներով.

Փաթեթների  թղթային տարբերակների ներկայացնման հասցեներ`

ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին կամ ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին

Փաթեթների  էլեկտրոնային տարբերակների ներկայացնման հասցեներ`    

h.khachoyan@consecoard.am; m.nalbandyan@consecoard.am

Փաթեթի լեզու`

Հայերեն

Մրցույթին մասնակցության համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝

1.    Ծրագրային հայտադիմում
2.    Գործողությունների պլան
3.    Ֆինանսական Պլան/Բյուջե
4.    Հասարակական Կազմակերպության գրանցման վկայականի պատճեն
5.    Հասարակական Կազմակերպության կանոնադրության պատճեն
6.    Այլ դոնորներից համաֆինասավորում ունեցող ծրագրերի դեպքում՝ երաշխավորության նամակ տվյալ դոնորից:

Ձևաթղթերի կամ լրացուցիչ տեղեկությունների ձեռքբերման համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Հասմիկ Խաչոյանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. h.khachoyan@consecoard.am կամ զանգահարել +374 (0) 93 549955 հեռախոսահամարով: 

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով: 

<
>