ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել բնակավայրերի կանաչ գոտիների տեսակային կազմի ընտրության հիմնական սկզբունքները և էտի իրականացման մեթոդական ցուցումները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակող աշխատանքային խմբի հերթական քննարկումը։
Փաստաթղթի մշակման գործընթաց սկսելու համար հիմք է հանդիսացել հասարակության կողմից պարբերաբար հնչող ահազանգերն այն մասին, որ համայնքային իշխանությունները ծառերի էտն իրականացնում են սեփական հայեցողությամբ և շատ դեպքերում չափից շատ խորը։
Մշակվող որոշմամբ կանոնակարգվելու է բնակավայրերում ծառերի ու թփերի էտի իրականացման մեթոդիկան, որով սահմանվելու է նաև յուրաքանչյուր բնակավայրի համար էտի իրականացման առանձին կարգերի հաստատման դրույթը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մշակվող փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ մասնագիտացված գիտական կառույցներից ստացված կարծիքները և առաջարկները։
Խաչիկ Հակոբյանը, ամփոփելով աշխատանքային հանդիպումը, առաջարկել է հնչած դիտարկումների հիման վրա կատարել նախագծի լրամշակում և սեղմ ժամկետում այն շրջանառել շահագրգիռ գերատեսչությունների միջև։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց