Համագործակցության և աշխատանքի հրավեր

21-05-2018

     ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորվում է փորձագետների բանկ՝ նրանում ընդգրկվածներին գերատեսչության հովանու ներքո իրականացվող ծրագրերում վճարովի կամ կամավոր հիմունքներով ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու նպատակով։
     Բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող անձանց՝ փորձագետների բանկում ընդգրկելու համար առաջարկվում է կենսագրական տվյալները  ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ press@mnp.am էլ.հասցեին։ Լրացուցիչ  հարցերի համար զանգահարել 011-818-517 հեռախոսահամարով։
ՀԳ․ Աշխատանքի հրավերը չի վերաբերում Բնապահպանության նախարարության աշխատակազմում  կամ առանձնացված ստորաբաժանումներում աշխատելուն։
 

ՀՀ բնապահպանության  նախարարություն

<
>