<<ՎԱՊ>> ՍՊԸ Վայքի գաբրոսիենիտների հանքավայրի <<Վայք>> տեղամասի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

14-05-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մայիսի 24-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<ՎԱՊ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վայքի գաբրոսիենիտների հանքավայրի <<Վայք>> տեղամասի արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218:
 

<
>