Մեկ շաբաթում հաշվարկվել 41.124.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

10-05-2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.124.800 ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք: 

 Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 41.098.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (տարբեր տեսակի 238 ծառ) հաշվարկվել է 18.622.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Թումանյան» անտառտնտեսություն)։ 
 Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 119 ծառ) հաշվարկվել է 11.520.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Ստեփանավան» անտառտնտեսություն)։ 
Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 111 ծառ) հաշվարկվել է 7.686.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Դսեղ» անտառտնտեսություն)։ 
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,5 խմ)  նշանակել է  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (տարբեր տեսակի 18 ծառ) հաշվարկվել է 3.270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

      Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
    Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է սիգ տեսակի 100 հատ՝ 19 կգ ձուկ, հանձնվել`  «Գավառի մանկատուն»  ՊՈԱԿ)։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։

Շիրակ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 26.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

<
>