Հանքարդյունաբերողներին պարտավորեցվել է մշտապես մոնիթորինգի ենթարկել հանքավայրերը և դրանց հարակից տարածքները

08-05-2018

Ամբողջովին վերանայվել է բնապահպանական մոնիթորինգի համակարգը։ ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորվել է  Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության միասնական կենտրոն։ Փոփոխությամբ ուժեղացվել է պետական համալիր մոնիթորինգի գործառույթը։ Մոնիթորինգի համակարգը լիարժեք դարձնելու նպատակով առաջին անգամ ներդրվել է հանքարդյունաբերության գործունեության մոնիթորինգի պարտադիր համակարգ, որով հանքարդյունաբերողներին պարտավորեցվել է անկախ մասնագիտացված լաբորատորիաների միջոցով մշտապես մոնիթորինգի ենթարկել հանքավայրերը և դրանց հարակից տարածքները և արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը։ Այն էականորեն նվազեցրել է հանքարդյունաբերության ոլորտի ռիսկերը։
 

<
>