ԵԱՀԿ քարտուղարության աշխատակիցը գնահատում է Օրհուս կենտրոնների աշխատանքները

08-05-2018

   ԵԱՀԿ քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի  խնդրանքով  Երևանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել Քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի  ավագ աշխատակից Բիրգեր Հելդտի հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Հ․ Պարսամյանի հետ:  Քննարվել են Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիայի դրույթների կատարման ընթացքը և դրանում Հայաստանի Օրհուս կենտրոնների ունեցած ներդրումը։ Բիրգեր Հելդտիին այցի ընթացքում ուղեկցել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի նախկին ազգային պատասխանատու՝ Oրհուս կենտրոնների աջակցության ծրագրի համակարգող Գոհար Ղազինյանը:
ԵԱՀԿ քարտուղարության ներքին վերահսկողության գրասենյակի  աշխատակիցն այցի շրջանակներում հանդիպել է նաև բնապահպանության ոլորտին առնչվող այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպան ակտիվիստների, ինչպես նաև փորձագետների հետ։
Հանդիպումների նպատակն է եղել 2004-2017թթ. ընթացքում Հայաստանի տարածքում գործող 15  Oրհուս կենտրոնների ցանցի աջակցությանն ուղղված ԵԱՀԿ ծրագրային գործունեության գնահատումը։

<
>