Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Վերջապես լուծվել է գետերում անհրաժեշտ ջրաքանակի ապահովման հարցը

07-05-2018

  Լուծում է տրվել փոքր ՀԷԿ-երի շահագործման նպատակով ջրառից հետո գետերում անհրաժեշտ քանակության ջուր թողնելու խնդրին։ Գետերում անբավարար ջրահոսքի մասին մասնագետները բարձրաձայնում էին երկար տարիներ։ 2018թ․ հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի  համար էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդում հաշվի են առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները։ Հաշվարկման ընդունված կարգի շնորհիվ՝ փոքր ՀԷԿ-երի շահագործման դեպքում էլ գետերում կապահովվի անհրաժեշտ քանակությամբ ջրահոսք, ինչը կնպաստի դրանց էկոհամակարգերի պահպանմանը։
 

<
>