Մշակվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի վարչական տարածքում Գարիկ Գասպարյանի կողմից սեփական հողատարածքի ոռոգման նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

27-04-2018

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է  ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի վարչական տարածքում Գարիկ Գասպարյանի կողմից սեփական  հողատարածքի  ոռոգման նպատակով՝  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 2.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա              2018 թվականի մայիսի 3-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>