Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ

27-04-2018

Արծվիկ Մինասյանն  այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեկնարկած շրջակա միջավայրի՝ որպես մեկ ամբողջություն միասնական  կառավարման համակարգի ստեղծման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի։
   <<Շնորհակալ եմ այն համախմբվածության, նվիրվածության համար, որ ցուցաբերեցիք ոլորտի աշխատանքի արդյունավետությունը մի նոր մակարդակի բարձացնելու ուղղությամբ: Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ, դուք ունեք բարեկամ-գաղափարակից անձնավորություն, ով բնապահպանության ոլորտի համար սրտացավ վերաբերմունք է ունենալու և անհրաժեշտության  դեպքում թե՛ քաղաքական, թե՛ այլ դաշտերում պաշտպանելու է բնապահպանական առաջնահերթությունները>>,- նշել է Արծվիկ Մինասյանը և շնորհակալություն հայտնել բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիներին՝ փոխգործակցության համար։
   ՀՀ բնապահպանության նախկին նախարարը շրջել է գերատեսչության աշխատասենյակներով, հրաժեշտ տվել աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

<
>