Տեսչական մարմինը հաշվարկել է 8.454.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

04-04-2018

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 29 իրավախախտում, 29-ի (19-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.060.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 8.454.050 ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
 

Արձանագրվել է իրավախախտման 19 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 8.454.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (5 բոխի, 2 կաղնի, 21 սոճենի) հաշվարկվել է 2.123.300 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (5.81 խմ փայտանյութ)՝ 205.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 9 դեպքով (12 բոխի, 10 կաղնի, 5 թեղի, 7 սոճենի, 1 հացենի, 1 ղաժի, 1 հաճարենի) հաշվարկվել է 1.330.500 ՀՀ դրամ և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.8 խմ փայտանյութ)՝ 32.400 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 18 դեպք, որից՝ 9 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 5 դեպքով հաշվարկվել է 4.762.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: 
Երևան՝ թափոնների անձնագրավորման խախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: 
Շիրակ՝ ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպքով (ավազակոպճային խառնուրդ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Վայոց Ձոր՝ հրաբխային խարամի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 8 դեպք: 
Արագածոտն՝  2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։ 
Վայոց Ձոր՝ 6 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 300.000 ՀՀ դրամ։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Արագածոտն՝ 3 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, 1-ի նկատմամբ՝ 100.000 ՀՀ դրամ,  ընդամենը՝ 250.000 ՀՀ դրամ։
 

<
>