ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018թ․մարտ ամսվա քաղաքացիների ընդունելությունը

03-04-2018

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. մարտ ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն:  Ընդունելությանը մասնակցել է երկու քաղաքացի:
Քաղաքացիներից մեկն իր մտահոգությունն է հայտնել ապօրինի որսի դեպքերի վերաբերյալ և ներկայացրել վերահսկողության մեխանիզմների առաջարկներ:  «Էկոպլանտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն էլ խնդրել է աջակցել օրգանական կենսախթանիչ պարարտանյութերի ստուգման և իրացման վերաբերյալ խորհրդատվությամբ։ 
 ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, լսելով քաղաքացիներին, հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ քննարկել քաղաքացիների առաջարկությունները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

<
>