ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը շրջայց է կատարել ՀՀ մարզերում

22-03-2018

2018 թ. մարտի երկրորդ կեսին,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գեոպարկի ծրագրի» շրջանակներում, կազմակերպության բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ղեկավար Պատրիկ Մակ Կիվերն աշխատանքային այցով եղել է Հայաստանում: 
Պատրիկ Մակ Կիվերի և պատվիրակության  այցի ընթացքում տեղի է ունեցել գեոպարկի ստեղծման վերաբերյալ աշխատաժողով /Անի Պլազա հյուրանոց/, որին մասնակցել են ՀՀ կառավարության, ՀՀ արտաքին գործերի, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական  գիտությունների, հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպություններից և և ԶԼՄ-ների 7 տասնյակից ավելի ներկայացուցիչ:  
 «Համաշխարհային գեոպարկի ծրագրի» իրագործումն ուղղակիորեն նպաստելու է էկոտուրիզմի խթանմանը և կայուն զարգազմանը, որոնք հանդիսանում են ՀՀ կառավարության ծրագրի առաջնային ուղղություններ, ինչպես նաև խթանելու են  համայնքներում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը:
    Աշխատաժողովի ավարտից հետո  Պատրիկ Մակ Կիվերը ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի և ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու Ս. Շահազիզյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Սյունիքի և ՀՀ Վայոց ձորի մարզեր։
Մարզային այցելությունների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները ծանոթացել են երկրաբանական և պատմական վայրերին, քայլել երկրաբանական, մշակութային արահետներով: Մարզերում ունեցած գիշերակացերը հնարավորություն են տվել  համայնքներում ծանոթանալու  տեղական արտադրանքին և ավանդույթներին, ինչը կարող է նախադրյալ հանդիսանալ Գեոպարկեր ստեղծելու համար:
Պատրիկ Մակ Կիվերի գլխավորած պատվիրակությունը   ընդունել է  նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գեոպարկեր ստեղծելու հնարավորություններին և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերին վերաբերող հարցեր։

<
>