Ապօրինի ծառահատման դեպքեր <<Դիլիջան>> ազգային պարկում

21-03-2018

Մարտի 20-ին <<Դիլիջան>> ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցները, հանրային մոնիտորինգ իրականացնող <<էկոպատրուլի>> մասնակիցների ահազանգի հիման վրա, արտահերթ ստուգայցի ընթացքում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինաբար կուտակած հաճար տեսակի շուրջ 10 խ.մ. փայտանյութ: Փաստն արձանագրվել է <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի 14-րդ պահաբաժնում։ Դեպքի առնչությամբ <<Դիլիջան>> ազգային պարկի տնօրինության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին:
 

<
>