Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Մշակվում է <<ՌՌՌ>> հանքային ջրերի գործարան>> ՓԲԸ-ի ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական/շշալցում/ նպատակներով՝ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

17-03-2018

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է <<ՌՌՌ>> հանքային ջրերի գործարան>> ՓԲԸ-ի ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական/շշալցում/ նպատակներով՝ <<Ալափարս>> կոչվող բնական աղբյուրից՝  10.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2018 թվականի ապրիլի 3-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

                      ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>