Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

<<Ախթալայի ԼՀԿ>> ՓԲԸ կողմից ներկայացված Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Շամլուղի պղնձի հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

12-03-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով /երկրորդ փուլ/ 2018թ. մարտի 23-ին, ժամը 15:00-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքպետարանի շենքում, տեղի կունենան «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Շամլուղի պղնձի հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

<
>