Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

27-02-2018

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 19-ից 23-ն ընկած  ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 15-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված)  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.140.000  ՀՀ դրամի վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 8.074.540  ՀՀ դրամ:  
Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 6.071.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝    
              
Լոռի՝  ապօրինի ծառահատման 5 դեպքով (11 բոխի, 15 հացենի, 4 ձիակասկ, 1 թխկի, 1 ուռենի, 6 լորենի, 3 քամատապալ հաճարենի) հաշվարկվել է 1.281.800 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝  ապօրինի ծառահատման 6 դեպքով (4 բոխի, 12 հաճարենի, 1 կաղնի, 3 թխկի) հաշվարկվել է 4․602.100 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 5 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.5 խմ փայտանյութ) հաշվարկվել է 22.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիք՝  ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի, 1 ցցաչոր բոխի, 2 թեղի, 1 փռշնի, 1 տանձենի, 11 ծառերի ճյուղեր) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել  91.000 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2 խմ) նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ, հաշվարկվել  36.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի  վարչական տուգանք, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց Ձոր՝  փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի  վարչական տուգանք։


Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:
Գեղարքունիք՝  ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 24 հատ՝ 10կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի թիվ 4 Գալիք մանկապարտեզին)։ Խեցգետնի ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 234 հատ՝ 5.7 կգ խեցգետին, բաց է թողնվել Սևանա լիճ),որից 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամ։
Կոտայք՝ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամ:

Ստուգումների արդյունքում 

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: 
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 2.003.040 ՀՀ դրամ և նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։                  

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: 
Շիրակ՝ ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպքով (ավազակոպճային խառնուրդ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.000 ՀՀ դրամի չափով․
Երևան՝ 4 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։
Արագածոտն՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150․000 ՀՀ դրամ վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.212.500  ՀՀ դրամ: 

<
>