«Գոլդեն Սթրոնգ» ՍՊԸ Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Գոլդեն Սթրոնգ տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

16-02-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մարտի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Գոլդեն Սթրոնգ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Գոլդեն Սթրոնգ տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: 

<
>