ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է չորս քաղաքացի:
Ընդունելության ներկայացած քաղաքացիները փոխնախարարին են ներկայացրել մասնագիտական առաջարկություններ նախարարության առանձին գործառույթների վերաբերյալ: Քաղաքացիներն առաջարկել են նաև իրենց մասնագիտական կարողությունները ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում ներդնելու հնարավորություն ընձեռել:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, լսելով քաղաքացիներին, հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել քաղաքացիների առաջարկությունները:
Օրենսդրական
կարգավորման
ազգային կենտրոն
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան, Չարենցի 46, հեռ՝ 011-818-592/։
Բնապահպանական
օրացույց