«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում նավթի և գազի երկրաբանաորոնողական վերաբերյալ հանրային քննարկումներ

30-01-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով. 2018թ. փետրվարի  14-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, քաղաքապետարանի  շենքում տեղի կունենան  «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում նավթի և գազի երկրաբանաորոնողական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):       
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68, 093 626 625:
 

<
>