Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

«Մոդուլ 2015» ՍՊԸ Մաստարայի ջրամբարի շինարարության և շահագործման վերաբերյալ հանրային քննարկումներ

24-01-2018

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2018թ փետրվարի 6-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկի և նույն օրը ժամը 13.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգի  համայնքապետարանների շենքում տեղի կունենա «Մոդուլ 2015» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մաստարայի ջրամբարի շինարարության և շահագործման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18:

<
>