Հաշվարկվել է շուրջ 2 մլն. ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

24-01-2018

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 12 իրավախախտում, 7-ի (որից 3-ը՝ նախկինում հայտնաբերված)  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.993.800 ՀՀ դրամ:  

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 1.993.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                   

Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.8 խմ վառելափայտ) հաշվարկվել է 172.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (18 բոխի, 7 հաճարենի, 2 կաղնի, 1 թխկի, 1 լորենի) հաշվարկվել է 1.510.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 խաղողի վազ, 3 թուփ) նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել`  120.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 կաղնի, 1 հացենի, 1 սոճենի) նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել  115.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիք՝ ծառերի այրման 1 դեպքով (2 սոճենի՝ ոչ կանխամտածված) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել  75.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արագածոտն՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում՝ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 250․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: 
Երևան՝  առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Արագածոտն՝ ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպք՝ հողատարածքից դուրս է բերվել կավաավազային խճաքարի զանգված, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 581.000 ՀՀ դրամ: 

<
>