Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Post

Մշակվում է ՀՀ Արարատի մարզի Նարեկ համայնքի՝ խմելու-կենցաղային նպատակով "Լանջաղբյուր" բնական աղբյուրից  2,65 լ/վ  ջրաքանակով   ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը

16-01-2018

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է ՀՀ Արարատի մարզի Նարեկ համայնքի՝ խմելու-կենցաղային նպատակով "Լանջաղբյուր" բնական աղբյուրից  2,65 լ/վ  ջրաքանակով   ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի հունվարի 22-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>