«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ <<Ոսկեհատի բազալտի հանքավայրի Հարավային տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների>> նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

12-01-2018

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունվարի 25-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան համայնքապետարանում տեղի կունենան «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության «Ոսկեհատի բազալտի հանքավայրի Հարավային տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68

<
>