ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական ձկնորսությունը

10-01-2018

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Գ․Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի ձկնորսությունը կանխելու նպատակով։

Ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարվել է հունվարի 29-ին ներկայացնել զեկուցագիր՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում ձկնորսություն իրականացնելու հետագա հնարավորության և դրա գիտական հիմավորումների  վերաբերյալ։
 

<
>