Արդյունավետ աշխատանքի համար խրախուսվել են ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք աշխատակիցներ

28-12-2017

Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ամանորյա տոնական միջոցառումը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարն ամփոփել է 2017 թվականին իրականացված աշխատանքները,  ձեռքբերումներն  ու հաջողությունները, ինչպես նաև արձանագրել՝  բացթողումներն ու նախանշել դրանց լուծումների համար առաջիկա անելիքները։ 2017 թվականի ընթացքում բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև բնապահպանության ոլորտում երկարամյա և գնահատելի ներդրում ունենալու համար շնորհակալագրերով և դրամական պարգևներով  խրախուսվել են ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ։ 

<
>