Գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերը ներկայացվել են Հայաստանի բնության պետական թանգարանում

27-12-2017

Հայաստանի  բնության  պետական  թանգարանում  տեղի է ունեցել «Գեղատեսիլ ծառուղի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացրել էին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները: «Գեղատեսիլ ծառուղի» ցուցահանդեսի շրջանակներում նրանք ներկայացրել էին բազմազան աշխատանքներ, որոնք յուրաքանչյուրիս գրավում են իրենց պայծառությամբ և երեխաներին բնորոշ անկեղծությամբ :

Ներկայացված էր նաև պլաստիլինից պատրաստված աշխատանքներ, որոնց հեղինակն է 5 տարեկան Մարիա Փիրումովան:
Միջոցառաման ավարտին ելույթով հանդես եկան ՀՀ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը և մանկավարժ Գոհար Միրզոյանը:

Նրբաճաշակ և  գունազարդ  ցուցահանդես  ներկայացնելու  համար Հ. Իգիթյանի անվան գեղագիտության  ազգային  կենտրոնի  «Կերպարվեստ  և  դեկորատիվ  արվեստ» ստուդիային Հայաստանի  բնության  պետական  թանգարանի  կողմից   շնորհվել է շնորհակալագիր: Այն  հանձնել է  թանգարանի տնօրեն  Գայանե Ղազարյանը:
 

<
>