Մշակվում է <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի խմելու-կենցաղային և արդյունաբերկան նպատակներով մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ջրօգտագործման թույլտվությունների  նախագիծը

22-12-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է՝ <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի խմելու-կենցաղային և արդյունաբերկան նպատակներով մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ջրօգտագործման թույլտվությունների  նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2017 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ: 

 ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>