Մշակվում է Էդվարդ Նալբանդյանի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ համայնքի վարչական տարածքում 48.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից /2 հորատվող խորքային հոր/ 21,0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

15-12-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Էդվարդ Նալբանդյանի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ համայնքի վարչական տարածքում 48.0 հա հողատարածքի ոռոգման  նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից /2  հորատվող խորքային հոր/ 21,0 լ/վ  ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2017 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:  

 ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>