Մշակվում է <<Ֆերա>> ՍՊԸ-ի՝ <<Խաչի Քար>>, <<Խաչի Քար-2>> և <<Խաչի Քար-3>> ՓՀԷԿ-երի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը

13-12-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է <<Ֆերա>> ՍՊԸ-ի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքում Արփա գետի Էլեգիս վտակի վրա <<Խաչի Քար>>, <<Խաչի Քար-2>> և <<Խաչի Քար-3>> ՓՀԷԿ-երի կառուցման նպատակով  ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2017 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>