ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնների համար մրցույթ.

03-06-2014

1. <<Տեղեկատվական վերլուծական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2014թ. հուլիսի 18-ին ժամը 15:00 -ին:

2. <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2014թ. հուլիսի 22-ին ժամը 15:00 -ին:


Մրցույթը կանցկացվի ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
* համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
* ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
* իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
* պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
* դիմում.
* 2 գունավոր լուսանկար.
* աշխատանքային գրքույկը և պատճենը.
* անձնագիրը և պատճենը.
* ինքնակենսագրություն.
* բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
* տեղեկանք մշտական բնակության վայրից.
* հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
* բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
* պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:

Դիմումները ընդունվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 51 91 85/:

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2014թ, հունիսի 18-ը ժամը 12:30-ը:

<
>