Գնառաջարկի Ներկայացման Հրավեր
«Արևիք» ազգային պարկում և «Բողաքար» պետական արգելավայրում ելակետային ուսումնասիրությունների իրականացման խորհրդատվական ծառայության համար

06-07-2017

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հետքրքրված կազմակերպություններին մասնակցելու «Արևիք» Ազգային Պարկում և «Բողաքար» պետական արգելավայրում ելակետային ուսումնասիրությունների իրականացման խորհրդատվական ծառայության գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:

Ծրագիր`

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No`

BMZ-N 2009.6657.2

Ֆինանսավորում`

KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա

Պատվիրատու`

ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից

Պայմանագիր`

Խորհրդատվական Ծառայության ձեռքբերում

Հայտի ներկայացման ընթացակարգ`

KfW գնումների ընթացակարգ, Ազգային գնահարցում

Մրցույթի Ծածկագիր`

SPPA /ARMENIA/CS/2017-2

Ծառայության անվանումը`

«Արևիք» ազգային պարկում և «Բողաքար» պետական արգելավայրում ելակետային ուսումնասիրությունների իրականացում:

Հայտարարության բացման օր`

Հուլիս 07, 2017

Հայտի ներկայացման վերջնաժամկետ`

Օգոստոս 07, 2017

Հայտի ներկայաման հասցե`

Երևան, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ, «ՊՏԱԾ-Հ» ԾԻԳ գրասենյակ

Հայտի ներկայացման լեզու`

Անգլերեն

Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝

  1. Նմանատիպ աշխատանքների իրականացման նվազագույնը 5 տարվա փորձ:
  2. Բնապահպանության, ՊՏ հետազոտումների, ուսումնասիրությունների և կառավարման պլանավորման ոլորտներում նվազագույնը 2 ծրագրերի իրականացման փորձ, առնվազն վերջին 5 տարիների ընթացքում
  3. Հասանելի աշխատակազմ` համապատասխան կրթությամբ և որակավորմամբ,
  4. Աշխատանքային փորձ թիրախային տարածաշրջանում
  5. Աշխատանքային փորձ Պահպանվող Տարածքների հետ
  6. Աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների և/կամ դոնորների հետ
  7. Համոզիչ հաղորդակցման և հաշվետվությունների տրամադրման հմտություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:

Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով:

Գնառաջարկի ներկայացման փաթեթը կարող եք ներբեռնել այստեղ.

<
>