Մշակվում է <<Տելիա Մայնինգ>> ՍՊԸ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Գեղի համայնքի վարչական տարածքում Գեղի գետի վրա <<Աստղաբերդ>> ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

23-05-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է <<Տելիա Մայնինգ>> ՍՊԸ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի Գեղի համայնքի վարչական տարածքում Գեղի գետի վրա <<Աստղաբերդ>> ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 29-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

<
>