2015թ. ապրիլի 20-ից մայիսի 14-ը ՀՀ բնապահպանության նախարարության <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

15-05-2015

"Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ" ԲԲԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի նախնական գնահատման հայտը-14.05

ՀՀ <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ`Ի պատասխան թիվ 5/33/51059 գրության ներկայացվում է ազդեցության գնահատման Երևանի մետրոյի վերականգնման ծրագրի Փուլ II -ի շրջանակներում ս. թ. իրականացվելիք դրենաժային թունելի երկարացման և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքները բնապահպանական փորձաքննությանը հայտը-6.05

<<Թաթսթոուն>>ՍՊԸ`ներկայացվում է բնապահպանական փորձաքննության նախնական գնահատման ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի վարչական տարածքում գտնվող Լիճքի հանքավայրի տեղամասում 220 կվ օդային գծերի տեղափոխման նախագիծը-28.04

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ` ներկայացվում է բնապահպանական փորձաքննության հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կաթսայատան գնահատման հայտը-20.04

Նախագծերին կարող եք ծանոթանալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18

 

<
>