Վայրի կենդանատեսակների և բուսատեսակների անօրինական առևտրի կանխարգելմանն ուղղված ուսուցողական սեմինար Երևանում

20-02-2015

ՀՀ բնապահպանության նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի /FPW/ և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի /IFAW/ հետ համատեղ փետրվարի 23-ից 27-ը կազմակերպում է ուսուցողական սեմինար՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ:

Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 23-ին "Անի Պլազա" հյուրանոցային համալիրի "Նաիրի" սրահում ժամը 9:30: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, IFAW Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Մարիա Վորոնցովան, FPW տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

_______________________________________________________________________________

Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամն/IFAW/ իրականացրել է մասնագիտական զարգացման սեմինարներ Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կարիբյան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ԱՊՀ երկրների տարածքում և այլուր:

ՀՀ-ում հնգօրյա սեմինարն ընդգրկում է տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ ՀՀ մաքսակետերում և նախատեսված է վայրի կենդանատեսակների և բուսատեսակների արտահանման և ներմուծման գործընթացի հետ առնչվող բոլոր պետական հաստատությունների աշխատակիցների համար (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, Երևանի կենդանաբանական այգի և այլն)` ուղղված վերջիններիս գիտելիքների ավելացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Հեռ.` 011818517

<
>