Ծանուցում ԶԼՄ-ներին

16-12-2014

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 10:00 Congress հյուրանոցի մեծ դահլիճում (Հասցե` Իտալիայի փ. 1) տեղի կունենա ԵՄ օժանդակությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Աղտոտման հա¬մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի ամփոփիչ սեմինարը:

Ծրագիրը կոչված է օժանդակելու ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Հայաստանում ներդնելու բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման համակարգ` Լավագույն հասանելի տեխնոլոգիաների (ԼՀՏ) կիրառմամբ:

Ծրագրի ամփոփման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Բնապահպանության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Միջոցառմանը կմասնակցեն նաև Գերմանիայի կառավարության ու «Տրագսա Գրուպ» կազմակերպության, ՀՀ պետական կառավարման մարմինների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, միջազգային և hասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

   Օրակարգ

<
>