Ծանուցում ԶԼՄ-ներին

02-12-2014

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ժամը 13:00 Արմավիրի մարզի Արաքս համայնքում կիրականացվեն 120լ/վ ջրատվությամբ ապօրինի ինքնաշատրվանող խորքային հորի լուծարման աշխատանքներ:

Աշխատանքներին անձամբ կհետևի և լրագրողների հարցերին կպատասխանի ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ապօրինի հորերի փակման արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի որոշ համայնքների խորքային հորերում արդեն արձանագրված ջրի մակարդակի բարձրացման մասին տեղեկատվություն կտան տնտեսվարողները:

Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք գրանցվել մինչև 02.12.2014թ. ժամը 18:00-ն` 011-818-517 կամ 099-07-97-57 հեռախոսահամարներով:

Միկրոավտոբուսները միջոցառման վայր կմեկնեն 03.12.14թ., ժամը12:15՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ շենքի դիմացից:

                                                                ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>