ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու վերաբերյալ

02-08-2014

  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարին կից ստեղծվում է Հասարակական խորհուրդ: Խորհրդում ընդգրկվել ցանկացող հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 15.08.2014 թ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ /press@mnp.am էլեկտրոնային հասցեին, կամ Ք. Երևան, Հանրապետության հրապարակ կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, 517 սենյակ, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն/ ներկայացնել անդամության վերաբերյալ դիմում: Դիմումին կից ներկայացվում է իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, գործունեության վայրը և կոնտակտային տվյալները:

ՀՀ բնապահպանության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>