Միջազգային, բաց մրցույթ Կովկասում Պահպանվող տարածքների աջակցության ծրագրի համար (Հայսատան)

25-09-2013

Խորհրդատվական ծառայություններ
(Բնական պաշարների կառավարում) Վերջնաժամկետ՝ 28.10.2013թ.

Երկիր՝ Հայաստան
Հ/Հ՝ MBZ No: 2009.6657.2

Ծրագրի միջոցառումներ՝ Աջակցություն ՀՀ բնապահպանության նախարարությանը Պահպանվող տարածքների աջակցության ծրագրի համակողմանի ու համակարգված իրականացման համար (Իրականացնող Խորհրդատու):

Պահանջվող խորհրդատվական ծառայություններ՝ Խորհրդատվությունը նպատակ ունի աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը` իրականացնելու Պահպանվող տարածքների աջացության ծրագիրը, որը հիմնականում ներառում է պահպանվող տարածքի կառավարում, բնական ռեսուրսների կառավարում (անտառի կայուն կառավարում, ջրբաժանի կառավարում, եւ այլն), տարածաշրջանային պլանավորում եւ հողի օգտագործման պլանավորում (շահառուի մասնակցությամբ), նման պլանների իրականացում ու անտառային հատվածներում սոցիալ-տնտեսական զարգացում:

Գնահատման գործընթացը նախաորակավորման փուլում կընթանա «Խորհրդատուների առաջադրման ուղեցույց ֆինանսական համագործացության ծրագրերում» վերջին տարբերակով (KfW վեբկայքի հղումը՝ www.kfw-entwicklungsbank.de): Նախատեսվում է ծառայությունները հանձնարարել անկախ խորհրդատատվական ընկերության, որը տարածաշրջանում ունի պահպանվող տարածքների կառավարման բնագավառում ապացուցված փորձառություն:
Նախնական ընտրության ամբողջական ծանուցումը հասանելի կլինի ըստ պահանջի Մրցութային գործակալի՝ դոկտոր Մաքս Կասպարեկի կողմից՝ Kasparek@t-online.de:
Սույն հայտարարությունը տեղադրված է նաեւ անգլերեն լեզվով հետեւյալ կայքում՝ www.gtai.de:

<
>