ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է«ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կառավարման խորհրդի» կազմում ընդգրկվելու՝ բնապահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների և այլ գործարար միավորումների դիմումներ ընդունելու մասին

10-09-2013

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 859-Ն որոշման՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կառավարման խորհրդի» կազմում ընդգրկվելու՝  բնապահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների և այլ գործարար միավորումների դիմումներ ընդունելու մասին:

Դիմումները ՀՀ բնապահպանության  նախարարություն ներկայացվում են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր /բացառությամբ՝ հանգստյան օրերի/ ժամը 09.30-17.30, Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ հասցեով /հեռ. (010) 51-91-84/: Նշված ժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվում:

         ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25 «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 859-Ն որոշումը հրապարակված է  ՀՀ պաշտոնական տեղեկագրի 21 օգոստոսի 2013թ. N 46 (986) համարում:      

<
>